211652_close_icon
views-count32449 դիտում article-date 14:23 22-06-2021

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mazda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 02։20-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի-Նոր Հաճն խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Վարդուհի Բ-ի վարած Mazda 3 մակնիշի և 29-ամյա Գուրգեն Խ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է եղել են սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր