211652_close_icon
views-count58381 դիտում article-date 09:29 22-06-2021

Երևանում մարտական նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Վաղ առավոտյան անհայտ անձը կամ անձինք նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները։ 

Պայթյունի հետևանքով վնասվել են հարևանությամբ՝ Մուրացան 176/1 տան դիմաց կայանված Opel մակնիշի ավտոեմեքենայի կողային 2 ապակիները, վնասվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս պահին դեպքի վայրում են նաև Մ. Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Արման Սաղաթելյանը, «Ադեկվատ»-ի անդամներ։ 

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Վահե Սահակյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր