211652_close_icon
views-count25470 դիտում article-date 09:14 22-06-2021

«Քեզ բացակա չենք դնի, հերո՛ս». Անդրանիկի 153 շենքի բակում բացվեց խաչքար՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի 18-ամյա հերոսի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 21-ին, Երևան քաղաքի Անդրանիկի 153 շենքի բակում, օրնվեց և բացվեց հուշաղբյուր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, նույն շենքի բնակիչ Իշխան Մանուկյանի հիշատակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 18-ամյա Իշխանը լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ 33 օր պայքար է մղել Ջրականում, Հադրութում, Մարտունիում, իսկ վերջում Կարմիր Շուկայում։ Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել, 5 օր պայքարել է կյանքի համար։ Ավա՜ղ, հերոս իշխանի սիրտը կանգ է առևել նոյեմբերի 5-ին:

Օրհնությունը կատարվեց Տեր Տիգրան Քահանայի ձեռամբ։ Ներկա էին հերոսի ընկերները, ընտանիքի անդամները, հարևանները և հերոսին ճանաչող այլ անձինք։

Մեզ հետ զրույցում հերոսի հարազտները ասացին, որ մարտերից մեկի ժամանակ գոտիներով փոխանակել էր իր ընկերներից մեկի հետ, խոստացել, որ իրար ողջ մնալու դեպքում հանձնեն իրենց։ Թեժ մարտերից մեկի ժամանակ Հադրութում Իշխանը նկատել է թշնամու «Յաշման ջոկատին։ Զեկուցել է հրամանատարական կազմին, միջոցներ են ձեռնարկել, և հրաշքով այդ անգամ դիվիզիան փրկվել է։ Ծանր մարտեր են ունեցել, կռիվ են տվել հրետանային գումարտակով։

Արցախի հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվում է «Արիության» մեդալով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+

Նմանատիպ նյութեր