211652_close_icon
views-count26661 դիտում article-date 22:11 21-06-2021

Նա բոլորիս թողեց մի կողմ և կանգնեց կապիտուլյանտի կողքին՝ հանուն փողի և իշխանության. արցախցիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական: Քաղաքացիներից մեկը բողոքի ակցիայի ընթացքում նշեց, որ ցավոք շատ քաղաքացիներ սխալվել են՝ ընտրելով Արայիկ Հարությունյանին:

«Մեզ բոլորիս Արայիկ Հարությունյանը թողեց մի կողմ և կանգնեց կապիտուլյանտի կողքին հանուն փողի և իշխանության: Այս ժողովուրդը վաղը և մյուս օրը քառակի անգամ ավելի շատ է լինելու այստեղ»,- ասաց քաղաքացին:

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացին նաև անդրադարձավ Հայաստանում հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Յոթ ամիս է անցել այս պատերազմից հետո, և Արցախը հանձնած կապիտուլյանտը, Հայաստանում ընտրություններ կազմակերպելով, փորձում է վերարտադրվել և իմանալով, որ գրեթե ողջ ժողովուրդը չի ուզում լսել անգամ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, Արայիկ Հարությունյանը, կրակի վրա բենզին լցնելով, երեկ գտնվել է ՔՊ-ի շտաբում և մեր էմոցիաների վրա է խաղում»,- ընդգծեց քաղաքացին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր