211652_close_icon
views-count2299 դիտում article-date 21:15 21-06-2021

«Ալաշկերտ»-ը ՉԼ առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավոր փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Ուելսում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» և Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 14-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն տեղական ժամանակով 19:00-ին:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» էր, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: 

Նմանատիպ նյութեր