211652_close_icon
views-count2833 դիտում article-date 20:10 21-06-2021

Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ

Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռաոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները։

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագոծակցության դինամիկ զարգացման կապակցությամբ և շեշտել այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի ժամանակին և լիարժեք իրականացման կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրների։ 

Նմանատիպ նյութեր