211652_close_icon
views-count29861 դիտում article-date 15:18 20-06-2021

Երևանում 26-ամյա օտարեկրյա քաղաքացու BMW-ն տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». նա եղել է ոչ սթափ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Երեկ՝ հունիսի 19-ին, ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Աշոտ Սարգսյանն ու Էդգար Թադևոսյանը ծառայություն կատարելու ժամանակ Կոմիտասի պողոտայում կանգնեցրել են BMW մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ՃՈ ծառայողները  կասկած են ունեցել, որ վարորդը ոչ սթափ է և խնդրել են, որ նա տեղում սթափության փորձաքննություն հանձնի, սակայն վերջինս որոշ ժամանակ հրաժարվել է սթափության թեսթ հանձնել, սակայն հետո համաձայնվել է:  Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:

 Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ վարորդը օտարերկրացի է,  26-ամյա Մուհամեդ Ավավդեհն է:
Նրա ավտոմեքենան ՃՈ ծառայողները տեղափոխել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

      
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր