211652_close_icon
views-count32026 դիտում article-date 21:21 19-06-2021

«Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ. Թագուհի Թովմասյան

«Ահազանգ!
«Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը:

«Արմավիրի ընտրատեղամասերից մեկում` քվերաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի` մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ:

Ի դեպ, նշումներ հայտնաբերվել են նաեւ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա:

Սա կազմակերպված ընտրակեղծիք է, քանի որ այդպիսի նշումների դեպքում քվեաթերթիկները համարվելու են անվավեր: Պետք է ուշադիր լինենք քվեաթերթիկների վրա խզբզանք, նշում, գծեր չլինեն...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր