211652_close_icon
views-count9591 դիտում article-date 23:00 18-06-2021

Չարը չի կարող հաղթել և վերջ. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Գործող իշխանություններն իրենց ղեկավարման երեք տարիների ընթացքում գլխիվայր շուռ են տվել բոլոր այն արժեքները, որոնք եղել են մեր ժողովրդի և պետության զարգացման և առաջընթացի հիմքում, սուտը ներկայացրել են որպես վերջին ճշմարտություն, անաստվածությունը որպես մեր ազգային հավատ, կոռուպցիան, թալանը որպես իրենց աշխատանքի արդար փոխհատուցում, թշնամուն խայտառակ պարտվելը որպես հպարտության առարկա և այսպես շարունակ։ Այս մասին հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ չնայած բազմաթիվ զգուշացումներին, դյուրահավատ ժողովրդի մի մասը հեշտությամբ կուլ տվեց այս խայծը և հավատաց սրանց։

«Ձեր աշխատանքի ամբողջ դժվարությունը հենց դրանում էր՝ տեղերում մոլորված մեր քաղաքացիների հետ շփվելիս, փաստերով ցույց տալ իրականությունը, բացել նրանց աչքերը, բացատրել, որ առանց չափազանցության մենք ազգովի կանգնած ենք անդունդի եզրին և չսթափվելու դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու»,- նշել է Սարգսյանը։

Երրորդ նախագահի դիտարկմամբ՝ քարոզարշավի սկզբում և վերջին օրերին մարդկանց տրամադրությունների զգալի փոփոխություններ է նկատել։ Նրա խոսքով՝ մեր քաղաքացիները քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ առիթ է ունեցել լսելու հոգեպես անհավասարակշիռ կապիտուլյանտի ճղճղոցները և հակառակ դրան՝ երկիրն այս աղետալի վիճակից հանելու «Պատիվ ունեմ» դաշինքի իրատեսական ծրագրերը, կիրթ, բանիմաց, փորձառու և պատվախնդիր թիմակիցներին և համեմատության մեջ դրել անհայրենիք, անհավատ, անպատիվ այս իշխանական «թայֆայի» հետ։ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքական խրամատը լքողը չէ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չի լքել երկրի պաշտպանության խրամատը։

«Պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու։ Ես հավատացնում եմ ձեզ ՝չարը չի կարող հաղթել և վերջ, թույլ չենք տալու, իսկ հայ ազգը երբեք չի համակերպվելու պատերազմի անարդար արդյունքների հետ »,- նշեց Սերժ Սարգսյանը, ապա դիմելով քաղաքացիներին՝ նշեց, որ հունիսի 20-ին ամեն ինչ կախված է քաղաքացիներից. «Ձեզ խոստումներ շռայլած, բայց ցինիկաբար խաբած, հայրենիքին դավաճանած այս օտարածին իշխանությունը մեզ հասցրել և կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առջև։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու պետության ապագան կան պետություն այլևս լինելու է, թե ոչ։ Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը, ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որ մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որ ստիպված չլինենք

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր