211652_close_icon
views-count1750 դիտում article-date 22:17 18-06-2021

Հայաստանում 270 հազար մարդ գործազուրկ է. Բագրատյան

Հայաստանում 270 հազար մարդ գործազուրկ է: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ աշխատատեղեր են ստեղծվում, սակայն գործազրկությունը շարունակում է աճել:

«Այսինքն՝ խոսում են, օրինակ, աշխատատեղեր ստեղծելու մասին, սակայն չեն խոսում փակվող աշխատատեղերի մասին: Դրանք շատ ավելին են», - ընդգծել է Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ նա նշել է, որ գրեթե բոլորը պնդում են, որ Հայաստանում կան արեւմտամետ ու ռուսամետ ուժեր:

«Պարզվեց, որ արեւմտամետ ուժեր չկան, սակայն կան թուրքամետ ուժեր: Այսինքն՝ պայքար է տարվում ռուսամետ եւ թուրքամետ ուժերի միջեւ: Պարզ է, որ մենք չենք կարող լինել թուրքամետ ուժերի կողքին», - հավելել է նա:

Նմանատիպ նյութեր