211652_close_icon
views-count25863 դիտում article-date 20:00 18-06-2021

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը մեկնարկեց. Հնչեց ՀՀ պետական օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պետերազմում զոհված զինվորների հիշատակը

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը։ Դաշինքի կողմնակիցները Երևանի Թումանյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ եկան հայոց եռագույնով։

Դաշինքի նախընտրական ցուցակում ընգրկված բոլոր թեկնածուները բեմ բարձրացան, լեփ-լեցուն հրապարակը ծափողջույններով դիմավորեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ անդամ Իշխան Սաղաթելյանին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին։

Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ապա հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պետերազմում զոհված զինվորների հիշատակը։

Նմանատիպ նյութեր