211652_close_icon
views-count78880 դիտում article-date 18:00 18-06-2021

Պարզվել է Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովսեփ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 17-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Պարզվել է՝ Opel-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Թորոսյանը, իսկ Mercedes-ը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Միքայել Մելքոնյանը։

Ավտովթար-հրդեհի հետևանքով Ա. Թորոսյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Դ-ն և 2-ամյա Մարիա Թ-ն քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այրված Mercedes-ի մեջ հայտնաբերվել է վարորդի՝ Մ. Մելքոնյանի մոխրացած դին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել էին Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ էր բռնկվել։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի, իսկ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել էին մոխրացած դի։

Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հովսեփ Հովհաննիսյանի ու Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր