211652_close_icon
views-count7437 դիտում article-date 19:14 17-06-2021

Ռոբերտ Քոչարյանի ջղուտ, տղամարդկային բնույթը և Սերժ Սարգսյանի շախտամային տաղանդը պետք է միավորվեն՝ կազմելով ապագա իշխանությունը. Ալվարդ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայրենասիրությունը կեղծ բաժակաճառ են դարձրել, գուցե խորհրդային տարիներն էլ իրենց դերն ունեցան, և երբ մտավորականները մի քիչ լավ են ապրում, հարմարվողական են դառնում՝ ստի ու երկակի ստանդարտների գերի, դառնում են «խոհանոցային մտավորական». ես իմ ձայնը տալու եմ «Պատիվ ունեմ» դաշինքին, իմ ընկերներն այնտեղ են, թեև «Հայաստան» դաշինքում էլ շատ ընկերներ ունեմ, երկու անգամ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձն եմ եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել գրող Ալվարդ Պետրոսյանը:

«Վստահում եմ Քոչարյանի ջղուտ, տղամարդկային, վճռական բնավորությանը և Սերժ Սարգսյանի շախմատային տաղանդին, դիրքային պայքարում նա, ինչպես Տիգրան Պետրոսյանը, անգերազանցելի է։ Սերժ Սարգսյանը տասը տարի եղել է չինական պարիսպ, երբ Քոչարյանը նախագահն էր։ Նա կայուն, խոհեմ, վերլուծական մտքի տեր մարդ է։ Հայաստանը պատիվ ունի, ես երազում եմ, որ այս երկու դաշինքները կոալիցիա կազմեն, ինչպես արցախյան շարժման ժամանակ։ «Հայաստան» դաշինքն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի ճիշտ չէ»,- ասել է մտավորականը:

Ըստ Պետրոսյանի՝ արցախցիների ազգային զարթոնքի և պահանջատիրության հիշողությունը հուշում է, որ այս երկու դաշինքների դեմ ոչ մի Ալիև և Էրդողան չի դիմանա. «Երբ տեսա Շուշիի պայմանագրի կնքումը, հիշեցի Կարսի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի դաշնագրերը, մնացել էր Շուշիինը։ Շատ է մի կյանքի համար այս ամենը, իմ հաղթանակած սերնդի տեսածը։ Արյունռուշտ Նիկոլին կարելի է շնորհավորել, նա ջարդեց մեր սերնդի ողնաշարը, բայց ոչ ուղեղները։ Երբ Ալիևն ու Էրդողանը դեպի Ստեփանակերտ էին նայում, հիշեցի առաջին անգամ Շուշիից փախնող վերջին հայերին, երբ Ղազանչեցոցի վերականգնումը չհասցրին ավարտել։ Գուցե ես չտեսնեմ, բայց այն երրորդ անգամ է վերականգնվելու»:

Արձակագրի կարծիքով՝ այսօր Արցախի անունն այլևս չեն տալիս, հանցագործի պես լռում են, բայց ժողովրդի հիշողության հետ չի կարելի խաղալ. «Մի ոտքը գերեզմանում զառամյալ մարդիկ պաշտպանում են Նիկոլին։ Եթե անգամ դա ժողովրդի մի հատվածն է, ինձ չի մխիթարում, որ նրանց թիվը սակավ է, մենք փոքր ածու ենք։ Երեք տարի է՝ ես անեծքով եմ արթնանում, քանի որ երբեք չեմ խաբվել, նայել եմ այս ոչնչությանը։ Համաշխարհային պատմության մեջ նման բան չկա, նույնիսկ սև Աֆրիկայից մի մարդակեր նախագահի բռնեցին, որը Սորբոնն էր ավարտել, բայց սառնարանում մարդու միս էր պահում, նույնիսկ նա մուրճով չէր շրջում։ Եվ հանկարծ՝ մեր դասական ժողովրդին ղեկավարում է մի մարդ, որը նախամարդու պես մուրճով է շրջում»: 

Գրողի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հոգեկան հիվանդ է, այլ սադիստ, ավելին՝ նա պարզապես հայ չէ, և նրա վրա չի կարելի զայրանալ, քանի որ նա մեր ազգային խնդիրները չի լուծում: «Նիկոլին ձայն տվողները կարծես «Գուլիվերի ճանապարհորդություններից» էհուները լինեն։ Նրա՞նք պետք է որոշեն, թե մենք ինչպես ենք ապրելու։ Սարսափելի ցավալի է։ Կայացած ժողովուրդներն ունեն խելոք փոքրամասնություն, ընտրանի, որը պաշտոնով չէ, միտքը բյուրեղացնում է և վերագրում մեծամասնությանը։ Մեզ մոտ բևեռները խախտվել են, մյուս բևեռն իր ամենաընտիր տականքին՝ Նիկոլին է ընտրել»,- ամփոփել է Ալվարդ Պետրոսյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր