211652_close_icon
views-count25348 դիտում article-date 18:30 17-06-2021

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանում բախվել են Lexus-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի Սպանդարյան խաչմերուկի մոտ բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Հայկ Թովմասյանի վարած Lexus մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Նորիկ Գորոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Սիլվա Մարդոյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր