211652_close_icon
views-count55691 դիտում article-date 10:52 17-06-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը Ուրցաձորում բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

  Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում  24-ամյա Կարեն Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր-Շաղափ գյուղամիջյան ճանապարհի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 փրկարարական ջոկատը՝  1  մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առիթ նյութեր են նախապատրաստվում: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր