211652_close_icon
views-count13879 դիտում article-date 21:20 16-06-2021

Անհայտ կորածների թիվը 1064 է, այս ստահակը ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է, hիմա սրան ի՞նչ ասես. Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

tert.am-ը գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքում ընտրողների հետ հանդիպմանը խոսել է իր մոտ գտնվող փաստաթղթի մասին, որը պարունակում է տեղեկություններ իշխանությունների կողմից մինչ այժմ գաղտնի պահվող՝ անհայտ կորած զինծառայողների իրական թվի մասին ։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ավելի ուշ ՀՀ 3-րդ նախագահը հրապարակել է վերոնշյալ փաստաղթուղթը, որին կից գրել է.

«Անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր