211652_close_icon
views-count16485 դիտում article-date 19:36 16-06-2021

Փաշինյանի համակիրը հարվածել է Ափինյանի գլխին. Aravot.am

Հունիսի 14-ին ժամը 14-ին գրականագետ Աբգար Ափինյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նույն օրը ժամը 11.30-ի սահմաններում, Քուչակ գյուղում, զրույցի ընթացքում, «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը իջել է մեքենայից եւ հարվածել իր գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ:

 Aravot.am-ի հետ զրույցում Աբգար Ափինյանը հաստատեց, որ իսկապես նման միջադեպ է տեղի ունեցել, եւ ինքը դիմել է ոստիկանություն: «Հենց այս պահին էլ նորից Ապարանի ոստիկանություն եմ գնում: Երկուշաբթի օրը Երեւան վերադառնալիս Քուչակ գյուղում տեղի ունեցավ այդ միջադեպը: Մի փոքր մեքենայի վրա տեսնելով Փաշինյանի մեծ պաստառը` ես վարորդին, որը գյուղացի էր, նախ բարեւեցի, ասացի բարեւ սիրելի բարեկամ, ես մտավորականների խորհրդի նախագահն եմ, ապա հարցրի, թե ինչու է իր մեքենայի վրա փակցրել Նիկոլ Փաշինյանի նկարը, գուցե գյուղի համար ինչ-որ լավ բա՞ն է արել… Թե չէ գյուղացին ինչու պետք է քարոզ կատարի:

Այդ մարդը միանգամից բորբոքվեց, հայհոյանքներ տեղաց, դուրս թռավ մեքենայից եւ բռունցքներով հարձակվեց վրաս: Ես ապշել էի, որովհետեւ այնքան բարեկիրթ խոսակցությամբ սկսեցի զրույցը: Ինձ իսկապես հետաքրքիր էր, թե գյուղացին ինչու պիտի Փաշինյանի քարոզն անի: Մեքենայի վարորդը հարձակվեց վրաս, ես ամեն ինչ արեցի, որպեսզի չպատասխանեմ, իր սկսածը չշարունակեմ: Ասացի` դուք վայրենի անձնավորություն եք, ես ձեզ հետ խոսելու բան չունեմ: Ապա գնացի ոստիկանություն, հաղորդում տվեցի խուլիգանության մեղադրանքով, հիմա նորից գնում եմ իմ ցուցմունքին մի քանի բան ավելացնելու»,-նշեց Աբգար Ափինյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր