211652_close_icon
views-count35928 դիտում article-date 17:28 16-06-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41–ամյա վարորդը ВАЗ 21703-ով բախվել է հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջվել. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

  Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 41-ամյա Նորայր Սիրեկանյանը  Վազ 21703 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Երանոս գյուղի մուտքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի  գոտուց, բախվել  հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել է Մարտունու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Օպերատիվորեն  ժամանել ե նաև  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են  են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Մանվել Մելքոնյանն ու Հայկ Սարգսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի  գլխավորությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վերջերս է արտագնա աշխատանքից վերադարձել Հայաստան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր