211652_close_icon
views-count106834 դիտում article-date 12:38 16-06-2021

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «07»-ն ու փայտով բարձված Ford Transit-ը, վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերգեյ Նիկողոսյանի վարած ՎԱԶ 21074 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Մկրտչյանի վարած Ford Transit մակնիշի ավտտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը շրջվել է, իսկ 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ս. Նիկողոսյանը մահացել է, ինչի առթիվ էլ հետաքննիչ Կ. Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր