211652_close_icon
views-count8245 դիտում article-date 21:52 15-06-2021

Վիրահատարանում կյանքեր եմ փրկում, բայց այսօր մտել եմ քաղաքականություն, որ ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր, միլիոնավոր կյանքեր փրկեմ, որ չդառնան այս ապիկար իշխանության զոհը․ Արմեն Չարչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Քաղաքականության մեջ եմ, որովհետև հասարակությունը և իշխանությունը հիվանդ են, և նրանց բուժելու անհրաժեշտություն կա, իսկ լավագույնս բուժում են բժիշկները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը։

«Ոչ մի մտավորական, որը կայացած է, ունի իր աշխատանքը և դրան ամբողջ կյանքում նվիրված է եղել, չի ցանկանա թողնել իր մասնագիտությունն ու զբաղվել մի բանով, որն իրենը չէ։ Քաղաքականությունն իմը չէ, բայց եթե մտավորականները մտնում են քաղաքականություն, ապա տեսնում են խիստ արհավիրք, ահազանգ։ Նրանց՝ քաղաքականություն մտնելն ահազանգ է այն բանի, որ այսօր մեր երկրի վիճակն օրհասական է, և մենք գտնվում ենք անդունդի եզրին»,-ասաց նա։

Թե ի՞նչ զգացողություն ունի վիրահատարանը թողնելով ու քաղաքականություն մտնելով, Չարչյանը պատասխանեց․

«Վիրահատարանում ես կյանքեր եմ փրկում, բայց ես այսօր թողել եմ դա և զբաղվում եմ քաղաքականությամբ՝ համոզված լինելով, որ դա ժամանակավոր է, որ ոչ թե տասնյակ, այլ հարյուր հազարավոր, միլիոնավոր կյանքեր փրկեմ, որ հետագայում չդառնան այս ապիկար իշխանությունների զոհը»,-ասաց նա՝ նշելով, թե իր դիրքորոշումը քաղաքական չի համարում։

«Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, քաղաքակրթական խնդիրն է, ես հիմա զգում եմ երկու բան՝ ցավ իմ երկրի համար, որը երեք տարում իջեցրին մինչև ամենացածր մակարդակը, ցավ այն կորուստների համար, որ ունեցանք, և վճռականություն եմ զգում, ունեմ կամք, նպատակ, որ այդ ամենը վերականգնենք։ Իմ համոզմունքն է, որ ներկա իշխանությունների վերարտադրման դեպքում 5000 զոհերը կրկնակի կմահանան, մենք խիստ ստորացված ու անընդունելի ապագա կունենանք, ես չեմ ուզում դա»,-ասաց Արմեն Չարչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր