211652_close_icon
views-count9110 դիտում article-date 21:38 15-06-2021

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

Sputnik Արմենիան գրում է. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը չեղարկելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել։ Տեղեկությունը հրապարակվել է «Քեթրին» ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում, որի հիմնադիրը Պողոսյանն է։

«Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց։ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում նշված է` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր»,–նշված է «Քեթրինի» տարածած հաղորդագրության մեջ։

Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է։

Հիշեցնենք` մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով:

Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ստացված տեղեկանքը, որի համաձայն` Պողոսյանը հանդիսանում է համալսարանի առաջին կուրսի ուսանող և ՀՀ–ից բացակայում է հարգելի պատճառով։

Բայց քանի որ օրենքով նախատեսված ժամկետը 22 օրով խախտված է եղել, ոստիկանությունը մերժել է Պողոսյանի ներկայացուցչին, վերջինն էլ այն բողոքարկել է վարչական դատարանում։

Սակայն մինչ վարչական դատարանը որոշում կկայացներ, Պողոսյանը նույն բուհից երկրորդ տեղեկանքն է ներկայացրել վիզաների վարչություն, թե իբր նա համալսարանի նախապատրաստական դասընթացներում է ընդգրկված եղել, ինչի համար էլ բացակայել է երկրից։ Բուհը, սակայն, այդ երկրորդ տեղեկանքի իսկությունը չի հաստատել։

Նմանատիպ նյութեր