211652_close_icon
views-count22332 դիտում article-date 12:07 15-06-2021

Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես, չես մեռել. մենք չկոտրվող ազգ ենք. գերությունից վերադարձած Նարեկը հուզվեց. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գյուղացիները սեղան էին գցել դրսում, մատաղ արել եւ ծափողջյուններով դիմավորեցին ադրբեջանական գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանին:

Նարեկը հուզված ծայնով ասաց. «Ասում էին՝ էս ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես, չեմ մեռել: Հայ եմ ես, սաղից մեջ հայի արյուն է: Մենք չկոտրվող ազգ ենք, ինչքան զոհ ենք ունեցել, Աստված բոլորի հոգին լուսավորի»:

Հավաքվածները բաժակ բարձրացրին, իսկ ներկաներից մեն ասաց. ««Թող մատաղն ընդունելի լինի: Աչքներսդ լույս, տունը լույսով լցվել է: Նարեկ ջան, էդ քո ասած հողերը  բոլորը հետ ենք վերցնելու»,-ասաց գյուղացիներից մեկը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր