211652_close_icon
views-count43364 դիտում article-date 09:52 15-06-2021

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 43-ամյա վարորդը Opel-ով կողաշրջվել է. նրա դին ավտոմեքենայից տակից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 01։40-ի սահմաններում Այգավան գյուղի բնակիչ՝ 43-ամյա Վահագն Սահակյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Երևան ճանապարհի հատման հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Սահակյանը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։

Վերջիններս ավտոմեքենան դարձի են բերել, որպեսզի կարողանան մահացածին տեղափոխեն պատգարակի վրա։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Զոհրաբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր