211652_close_icon
views-count4934 դիտում article-date 23:00 14-06-2021

Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին

Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը։

Նշենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։

Վերաքննիչ դատարանն այսօր, դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է,որ Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։

Փաստաբանը նշեց, որ իրենք շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը։ «Մենք ունեինք դիրքորոշում, որի հետ նաև ԿԸՀ–ն էր համամիտ, բայց փաստորեն դատարանը, վերլուծելով փաստերը և օրենքի դրույթները, գտավ, որ դա այդքան էլ այդպես չէ»,–ասաց նա։

Փաստաբանը նաև նշեց, որ եթե վճիռը վերանայելու հնարավորություն լիներ, ապա դիմելու էին Վերաքննիչ դատարան, սակայն նմանատիպ վճիռները բողոքարկման ենթակա չեն։

Նմանատիպ նյութեր