211652_close_icon
views-count4139 դիտում article-date 22:43 14-06-2021

Անհայտ անձինք ՄԻՊ–ի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին են ձայն տալու․ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն ՄԻՊ–ի հետ․ հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: 

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր:

Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ:

Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը: 

Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել»:

Նմանատիպ նյութեր