103218 դիտում
20:08 14-06-2021
Արտառոց դեպք Երևանում. «Մեղու» մականվամբ 27-ամյա տղամարդը ատրճանակից կրակել է 30–ամյա Նեկտարի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասելով բեռնախցիկի ապակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով: Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն և հայտնել, որ ոմն «Մեղու» մականվամբ անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն» հանդիսանում է Երևանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: