211652_close_icon
views-count1575 դիտում article-date 20:22 14-06-2021

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱՍԺ

Այսօր՝ հունիսի 14-ին, ՀայՓոստ ընկերությունը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մարեց և շրջանառության մեջ դրեց «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ:

Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն իր ողջույնի խոսքում նշեց.- «Շատ ուրախ ենք, որ այսօր շրջանառության մեջ է դրվում հայ մեծ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված նամականիշը: ՀայՓոստիայս նամականիշը կտարածվի ամբողջ աշխարհով՝ ևս մեկ անգամ հավերժացնելով մեծն կոմպոզիտորի անունը»:
 
890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժորև հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928թթ.): 

Գեղաթերթիկի վրա պատկերված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը և «150 ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որԱլեքսանդր Սպենդիարյանիծննդյան 150-ամյահոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝Հռչակավորմարդկանցևկարևորիրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
 
Թողարկման օրը` 14 հունիսի 2021թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը`80,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 25 000 հ. 
 
ՀայՓոստ ՓԲԸ
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր