211652_close_icon
views-count1680 դիտում article-date 17:24 14-06-2021

Այսքան ժամանակ չի եղել մի տեղ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդություն իրականացնի և այսքան լկտի և բռնություն քարոզող ընտրություններ անցկացվեն, մնում է ավտոմատը հանի. Ն. Սամսոնյանը՝ իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է.Ատելության խոսքի չափաքանակը գնալով բարձրանում է: Սերժ Սարգսյանի հայտնի ձայնագրության հրապարակումից հետո Փաշինյանի մոտ ստվել է քաղաքական վիճակը և ատելության խոսքն ամենածանր վիճակին է հասել, ամեն օր ատելության քարոզ է անում:  «Ընտրությունների վերահսկման կոմիտե»–ի անդամների ասուլիսի ժամանակ ասաց կոմիտեի անդամ Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանը նշեց, որ Փաշինյանը չի սահմանափակվում միայն ատելության քարոզով,այլ  հունիսի 21-24 հանրահավաքներ անելու մասին դիմում է տվել քաղաքապետարանին: «Չեմ պատկերացնում, թե հաղթող թիմն ինչ կարիք ունի հետընտրական հանրահավաքներ իրականացնելու»,-ասաց նա և նշեց, որ նման քայլերով Փաշինյանը պատրաստվում է իշխանությունը զավթելու փորձեր անել:

Սամսոնյանը նշեց, որ կան տեղեկություններ, որ Փաշինյանն արդեն պատրաստվում է քաղաքում բախումներ իրականացնելուն և բախումները հրահանգելու համար արդեն քաղաքի տարբեր փողոցներում բարձրախոսեր են տեղադրվել, ոստիկանները զենքերով են պարգևատրվել, նա նշեց, որ այս տեղեկությունները ճշտելու համար ՀՀ Ոստիկանությանը հարցում են ուղարկել:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր