211652_close_icon
views-count2423 դիտում article-date 13:17 14-06-2021

Հայտնի է Երևանից Թեհրան թռչող օդանավի չարտոնված վայրէջքի պատճառը. կասեցվել է շահագործողի վկայականը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 19-ին և 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի (փետրվարի 20-ին օդանավը չարտոնված վայրէջք է կատարել Թեհրանում) մեկանգամյա տեխնիկական-տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը;

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

«Հիմք ընդունելով արձանագրված թերությունները, ինչպես նաև այն փաստը, որ «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկա պահին չունի շահագործման ենթակա որևէ պիտանի օդանավ՝ որոշում է կայացվել կասեցնել թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշված դեպքի հետ կապված քննությունը շարունակվում է»,- նշում են ՔԱԿ-ից:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ-ին:

Խոսքը 2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ՍՊԸ Boeing B737-300 տիպի օդանավի Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք կատարելու մասին է, որը 2021 թվականի ապրիլի 23-ից գտնվում է Երևանի Զվարթնոց» օդանավակայանում:

Նմանատիպ նյութեր