211652_close_icon
views-count1556 դիտում article-date 15:40 14-06-2021

Կոլումբիայում արձանագրել են կորոնավիրուսով հիվանդների մահերի՝ օրական ամենամեծ թիվը

Կոլումբիայի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը հունիսի 13-ին հայտնել Է կորոնավիրուսով հիվանդների 586 մահվան մասին, ինչը դարձել Է օրական մահացության՝ երկրի համար ամենաբարձր ցուցանիշը: Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նախօրյակին՝ 577 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 13-ին մենք հավաստեցինք Կոլումբիայում 20 539 հիվանդների ապաքինման, վարակման 28 519 նոր դեպքերի եւ 586 մահացու վախճանների մասին: Արդյունքում ապաքիվածների թիվը հասել Է 3 477 656-ի, կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ 3 753 224-ի, մահացածներինը՝ 95 778-ի»,- նշված Է հաղորդագրության մեջ, որը Twitter–ում զետեղված Է նախարարության Էջում:

Բոգոտայում համաճարակի սկզբից արձանագրվել Է ախտահարման 1 088 074 դեպք:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Կոլումբիայում հայտնաբերվել Է 2020 թվականի մարտի 6-ին:

Անցյալ տարվա մարտի 17-ին նախագահ Իվան Դուկեն համավարակի պատճաով հանրապետությունում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել:

Ավելի ուշ իշխանությունները մարտի 24-ից մինչեւ ապրիլի 13-ը սահմանել են համազգային կարանտին, այնուհետեւ այն բազմիցս երկարաձգել են: Սեպտեմբերի 1-ից երկրում գործում Է ընտրանքային մեկուսացման ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր