211652_close_icon
views-count1375 դիտում article-date 11:48 13-06-2021

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից ականապատ տարածքների քարտեզների դիմաց Երևանին 15 ռազմագերիներին վերադարձնելու փաստը. Զախարովա

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից ականապատ տարածքների քարտեզների դիմաց Երեւանին 15 ռազմագերիներին վերադարձնելու փաստը: Այդ մասին շաբաթ գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 ռազմագերիներ ականապատ տարածքմերի քարտեզների փոխարեն: Երկար սպասված եւ հիանալի լուր: Ողջունում ենք կողմերի այդպիսի քայլերը»,-նշել է նա իր Telegram-ալիք-ում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը համաձայնվել է վերադարձնել 15 հայ ռազմագերի Աղդամի շրջանում ականապատ տարածքների քարտեզների փոխարեն: Փոխանակումը կայացել է հայ-վրացական սահմանին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր