211652_close_icon
views-count6531 դիտում article-date 23:22 12-06-2021

Նա էդպիսի սովորություն ունի՝ խոնհարվում ա բոլորի՝ այդ թվում նաեւ թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, ամերիկաների առաջ. Ռուբեն Հակոբյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրերս քարոզարշավի շրջանակներում Մարտունիում էի։ Պարզվեց, ամենանիկոլական շրջանակը շուկան է՝ իր շրջակայքով։ Զրույցել՝ հնարավոր չէր. Նիկո՛լ, եւ՝ վերջ։ Մեկը «տելեվիզրից» ինձ ճանաչեց եւ պատիվ արեց.
- Բայց ինչու Նիկոլ, - սիրալիր հարցնում եմ։
- Հակոբյան ջան, էսքան ժամանակ վաչ մե ղեկավար ժողովրդին չի ասե՝ ես ձեզի սիրում եմ, խոնհարվում եմ ձեր առաջ, ձեր ցավը տանեմ։ Լավ մարդն ա, - նույնքան սիրալիր պատասխանեց տիկինը։
- Բայց նա էդպիսի սովորություն ունի՝ խոնհարվում ա բոլորի՝ այդ թվում նաեւ թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, ամերիկաների առաջ, - զգույշորեն փորձեցի շարունակել զրույցը։
- Ես էլ գիդամ դու խելոք մարդ ես, Նիկոլը ֆռռըցնում ա ըդոնց, - խորամանկ հայացքով ու հաղթական տոնով ազդարարեց տիկինը։
Շոյանքով սեղմելով տիկնոջ ձեռքը՝ հորդորով ավարտեցի մեր զրույցը.
- Կնեղանամ, որ Նիկոլից բացի ուրիշ մեկին ձայն տաք։
Ու էսպես սիրալիր բաժանվեցինք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր