211652_close_icon
views-count10420 դիտում article-date 21:20 12-06-2021

Եվրո-2020. Կրիստիան Էրիկսենը Ֆինլանդիայի հետ խաղում կորցրել է գիտակցությունը. հանդիպումն անորոշ ժամանակով դադարեցվել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ում Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը Ֆինլանդիայի հետ խաղի 1-ին խաղակեսի վերջում կորցրել է գիտակցությունը:
 
43-րդ րոպեին ֆուտբոլիստը տապալվեց խոտածածկին:
 
Խաղը դադարացվել է, դաշտ են մտել բժիշկները, որոնք սկսել են վերակենդանացման պրոցեդուրաներ իրականացնել, այդ թվում օգտագործելով սրտի աշխատանքը վերականգնող դեֆիբրիլյատորներ:
 
Էրիկսենին շտապ տեղափոխել են հիվանդանոց, իսկ հանդիպումը դադարեցվել է:
*
Ավելի ուշ հիվանդանոցից հայտնեցին, որ Էրիքսենի վիճակը կայունացել է: Հանդիպումը, սակայն՝ 21:40-ի դրությամբ, դեռ չի վերսկսվել: Հնարավոր, այսօր այն չկայանա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր