211652_close_icon
views-count23072 դիտում article-date 19:41 12-06-2021

Ադրբեջանը Հայաստանին 15 գերի է վերադարձրել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց. Tert.am

2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները:

Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը` հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է Tert.am-ը:

Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում լուրը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են ՀՀ»,– ասել է նա։ Փաշինյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ չեն կասկածում՝ բոլոր եղբայրներին վերադարձնելու են։

Նմանատիպ նյութեր