211652_close_icon
views-count1401 դիտում article-date 14:27 12-06-2021

2018թ. դեպքերը կարող էին չլինել, եթե պահեին կրթության մակարդակը դպրոցներում եւ բուհերում. Ռոբերտ Քոչարյան. News.am

Ազգային արժեքների դեմ սկսված բոլոր ծրագրերը կվերանայվեն։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է News.am-ը։

Նա հիշեցրեց, որ երբ նախագահ է դարձել, ուսուցիչների աշխատավարձը կազմում էր 10 հազարից քիչ, երբ հեռացավ պաշտոնից, աշխատավարձը բարձրացել էր մինչեւ դրույքը 80 հազար։

«Գուցե 2018թ. դեպքերն էլ չլինեին, եթե պահեին կրթության մակարդակը դպրոցներում եւ բուհերում։ Մարդկանց կարելի է խաբել այն հասարակություններում, որտեղ կան կրթական համակարգի խնդիրներ»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ցավոք, դպրոցները հիմա էլ քաղաքական ուժերը դիտարկում են որպես ձայներ ստանալու միջոց։ Նախկին նախագահը հիշեցրեց, որ ինքը ձեռնարկել է դպրոցներին եւ բուհերին անկախություն տալու փորձ։ Բայց եթե բուհերի դեպքում դա ինչ-որ կերպ հաջողվել է, դպրոցների դեպքում՝ ոչ։ «Նշանակում է՝ այն ժամանակ ամեն ինչի կեսն ենք արել եւ պետք է ավարտին հասցնենք։ Անհրաժեշտ է բարձրացնել ինքնակառավարման մակարդակը, որպեսզի անհնար լինի դպրոցն օգտագործել նման նպատակների համար։ Իսկ դուք գիտե՞ք, որ վերջին օրերին հեռացվել են դպրոցների բազմաթիվ տնօրեններ»,- հետաքրքրվեց նախկին նախագահը։ 

Նմանատիպ նյութեր