1586 դիտում
13:24 12-06-2021
Հայ և վրացի գործընկերները հանդիպել են Բագրատաշենի անցակետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը:
Օրակարգում աշխատանքային հարցեր են, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում և դրանից հետո մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի ու Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը:
Հայ և վրացի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրականորեն կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է երկու գործընկեր կառույցների փորձագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու գործուն քայլերը` ավարտին հասցնելու նպատակով Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին ՀՀ անդամակցության գործընթացը:
Մանրամասն՝ տեսանյութում։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
496 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
346 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը