211652_close_icon
views-count2176 դիտում article-date 12:16 12-06-2021

«Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները»․ Նիկոլ Փաշինյանը Սևանում ընթերցեց Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Մեզ այսօր ասում են, թե փորձում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները․ ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սևանում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։


«Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդի, հայրապետական փոխանորդի ձայնագրություն է  հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ առաքելական եկեղեցու էությանը։ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե՞ մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են՝ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, սրտերի առաջնորդը»,-ասաց նա՝ նշելով, թե այդ հոգևորականների՝ իր ձևակերպմամբ՝ քստմնելի հայտարարություններին չի պատասխանել։

«Հիմա էլ չեմ պատասխանելու, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով, հոգևոր խոսքով»,-ասաց նա, ապա ընթերցեց Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր