211652_close_icon
views-count1615 դիտում article-date 11:29 12-06-2021

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 12-ին կդառնար 70 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. «Հունիսի Անդրանիկ Մարգարյանը դարձավ Հայաստանի տասներորդ վարչապետն այն ժամանակ, երբ երկիրը ցնցումների մեջ էր: Նա դիմեց այդ ռիսկին և իր ուսերին վերցրեց վարչապետի պարտականությունները:

Շատերը Մարգարյանի կառավարությունն անցումային էին դիտարկում՝ մտածելով, որ այն կարճատև կլինի, բայց 7 տարի մինչև իր անժամանակ մահը Մարգարյանը եղավ գործադիրի ղեկին:

Մարգարյանը հրաժարվեց երկրի վարչապետի համար նախատեսված պետական առանձնատնից և շարունակեց ընտանիքով բնակվել Ավանի իրենց բնակարանում:

Մասնագիտությամբ կիբերնետիկ-մաթեմատիկոս քաղաքական գործիչը խորհրդային տարիների գրաքննությունն ու սահմանափակումներն անտեսելով՝ եղել է ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ: Նա Հայաստանի անկախության համար պայքարել է դեռևս 60-ականներից, ինչի պատճառով ձերբակալվել և դատապարտվել է երկու տարվա բանտարկության, առաջադրված մեղադրանքը՝ խորհրդային վարչակարգի դեմ ընդվզումն էր:

Անդրանիկ Մարգարյանը նաև Հանրապետական կուսակցության հիմնադիրներից է: Երկար տարիներ եղել է նորանկախ Հայաստանի առաջին գրանցված կուսակցության խորհրդի նախագահը, հետո մինչև կյանքի վերջ զբաղեցրել ՀՀԿ նախագահի պաշտոնը»:

Մանրամասները` տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր