211652_close_icon
views-count3553 դիտում article-date 10:05 12-06-2021

Նիկոլ Փաշինյանի արյունոտ խոստովանությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո ամեն օր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օդում կախված ամենակարևոր հարցին փորձելո՞ւ է արդյոք կեղծել ընտրու­թյունների արդյունքները: Նրա պա­տասխանը դրական է ու աներկբա, կեղծելու է միանշանակ ու կեղծելու է անողոքաբար: Կեղծելը գողության նման է, կարևոր է ոչ այնքան առար­կան, որքան երևույթն ինքնին: Ինչպես որ թաշկինակ գողացողն է ու­նակ գողանալու ամենաթանկը, այն­պես էլ որևէ իրողություն կեղծողն է պատրաստ կեղծելու ամենայնը: Իսկ Ն.Փաշինյանն իր քարոզարշավում ամեն օր, յուրաքանչյուր բնակավայ­րում կեղծում է քաղաքացիների վե­րաբերմունքը. նա բեմադրում է սիրո, երկրպագության, խոնարհումի, ծա­փահարությունների անտաղանդ և էժանագին ներկայացումներ, որոնք նկարահանվում և ցուցադրվում են բոլոր հնարավոր ցուցադրամիջոցներով: Այսպիսով, Փաշինյանը ամենօրյա ռեժիմով կեղծում է մարդկա­յին ամենանվիրական արժեքներից մեկը՝ սերը, իսկ սեր կեղծողը կկեղծի նաև ընտրություն ու ամեն ինչ. ինչ անհրաժեշտ է իր նպատակին հասնելու համար:


Մեծ ընտրակեղծարարության պատրաստվելու Նիկոլ Փաշինյանի անթաքույց մղման մասին է խոսում մեկ այլ իրողություն: Նա ամեն ինչ անում է քաղաքացիների մեջ արթ­նացնելու վրեժի, ատելության, թշնամանքի զգացումները՝ ամենայն հավանականությամբ ու իրավացիո­րեն կանխատեսելով, որ ընտրու­թյունների կեղծումը հենց այնպես չի անցնելու, ու լինելու են հետընտրական զարգացումներ: Ահա այդ զար­գացումներում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են ատելությամբ լցված խմբեր, մարդիկ, ովքեր անհ­րաժեշտ պահին կհայտնվեն անհ­րաժեշտ վայրում նրա համար անհ­րաժեշտ գործողություններին մաս­նակցելու նպատակով: Հենց դրա համար է «սիրո ու հանդուրժողակա­նության» կարգախոսներով իշխա­նության եկածը հիմա խոսում վրեժի, վենդետաների, ջարդերի ու գնդա­կահարության մասին:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա բո­լոր կարգախոսների վերջնանպա­տակն արյունն է, նա ամեն ինչ անում է արյան լեգիտիմացման ու արյունն իր քաղաքական նպատակ­ներին, իշխանության պահպանմա­նը ծառայեցնելու համար: ժամանա­կին, ի ղեպ, նա կեղծել է նաև արյու­նը հեղափոխության օրերին ներ­կայանալով ձեռքի արնաշաղախ և նկարված սրտիկով վիրակապով Մոնթեի հայտնի լուսանկարին նմանվելու նպատակով, որը, ինչ­պես հետագայում էր պարզվելու, էժան քարոզչական հնարք էր: Նա կեղծել էր Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն հանրահավաքին ներկա­յացնելով բոլորովին այլ մարդու, որը հանրահավաքի հազարավոր մասնակիցներին կեղծ, հորինված երազ էր պատմում, թե ինչ էր ասել Ռոբերտ Աբաջյանը Փաշինյանի և նրա հեղափոխության մասին...


Ահա այդ արյան կեղծմամբ նաև իշխանության եկած մարդն այսօր անում է ամեն ինչ իրական արյուն հեղելու ու առանց այդ էլ պատերազ­մի զոհերով արյունոտված իր իշխա­նությունն ամբողջությամբ արյան մեջ խորտակելու համար:

Իրավիճակն իրականում վտան­գավոր է, չափազանց վտանգավոր, և զարգացումները մեծապես կախ­ված են ընտրություններում ֆավո­րիտ ուժերի վարքագծից, այն սցենարներից, որոնք մշակվել են հետընտրական այս կամ այն զար­գացման համար: Նրանց պատաս­խանատվությունը չափազանց մեծ է, քանի որ իշխանությունը դիմելու է ցանկացած քայլի, սադրելու է ամենատարբեր բախումներ, որոնց մեջ չներքաշվելու համար միայն առաջին դեմքերի կամքը բավա­րար չէ: Իրավիճակի վտանգավո­րությունն այն է, որ երկրի կայունու­թյան ֆորմալ պատասխանատուն՝ իշխանությունը, հիմա հանդես է գալու որպես անկայունության հիմնական հրահրող: Այլ կերպ ասած՝ արյունահեղության կանխ­ման ֆորմալ պարտականություն ունեցող սուբյեկտը կարող է դառ­նալ արյունահեղության հեղինակ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Նիկոլ Փաշինյանն այդ հարցում ևս առաջ­նորդվելու է կեղծելու մեթոդաբա­նությամբ հնարավոր արյունահեղությունը փորձելով բարդել ընդդի­մախոսների վրա: Նրան երևի թվում է, թե դա նույնքան հեշտ է լինելու, որքան այս քարոզչության ընթաց­քում իր հանդիպումներին գազելներով, ավտոմեքենաներով և ավ­տոբուսներով տարվող շրջիկ խմ­բերի պաշտամունքի էժան ներկա­յացումների բեմադրումը:

Կեղծ քարոզչական հանդիպում­ներ կազմակերպելով ու քաղաքա­ցիներին բախումների պատրաստե­լով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում հանդես է գալիս ինքնախոստովանությամբ, որը կախված ընտրու­թյունների ելքից, կարող է կցվել որևէ համարի քրեական գործի «Արյու­նոտ ինքնախոստովանություն» վեր­տառությամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր