211652_close_icon
views-count1825 դիտում article-date 21:53 11-06-2021

6 ֆուտբոլիստ հեռացել է Արարատից

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ակումբի կազմում իրենց ելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:

Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին:

Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ:

24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 9 հանդիպում:

Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արաարտի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 65 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:

Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ:

Սերոժ Թիթիզյանն վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել հեռացող ֆուտբոլիստներին բարձր պրոֆեսիոնալիզիզմի և թիմում կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում:

Նմանատիպ նյութեր