211652_close_icon
views-count3473 դիտում article-date 13:49 11-06-2021

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր ընտրողներին ընտրության գնալ մինչև կեսօր. Աշոտյան. News.am

Ես ինֆորմացիա ունեմ, որը ստուգված չի, բայց աղբյուրը շատ արժանահավատ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր վարչական ռեսուրսներով ապահովվող էլեկտորատին ընտրությունների տանել մինչև օրվա առաջին կեսը:

Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հայտնում է News.am-ը։

«Այսինքն, «նիկոլականները» քվեարկության են գնալու մինչև կեսօր, հետո ընտրական տեղամասերում ինչ-որ բաներ են հրահրվելու, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը: Մարդիկ չհասցնեն գնալ, քվեարկել, եւ 8-ին փակվի, ամփոփեն, տեսնեն, իրենք շատ են, հաղթել են»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ դա չի նրանց հաջողվելու:

Նմանատիպ նյութեր