211652_close_icon
views-count3189 դիտում article-date 11:59 11-06-2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք. կատարվել է 33 թեստավորում

Արցախում հունիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 33 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 672-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 758 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 220 քաղաքացու հետազոտություն, որոնցից 874-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Նմանատիպ նյութեր