211652_close_icon
views-count6958 դիտում article-date 22:34 10-06-2021

Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է. Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը գրում է. Այսօր Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց, որ Շուշին հանձնվել է:

«Իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է, որովհետև դուք Շուշին պաշտպանելու փոխարեն Հանրապետության Հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, բա ինչի՞ էիք սպասում, որ Շուշին ընկնի՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է՝ թող նախկին ԳՇ պետը ասի՝ ով է հրաման տվել Շուշին հանձնել. «Այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարել է՞»,- ասաց Փաշինյանը և ի պատասխան մարզի բնակիչներից մեկի դիտարկմանը, թե առաջին դավաճանը կատարողն է, պատասխանել է. «Այո, առաջինը»:

Նմանատիպ նյութեր