211652_close_icon
views-count2357 դիտում article-date 20:00 10-06-2021

Ինչ պետք է անել, որպեսզի բռնապետ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Կարեն Վրթանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ըստ հանրային հարցումների՝ այս պահին Նիկոլ Փաշինյանին են աջակցում Հայաստանի բնակչության մոտ 22-25 %-ը: Այս հարցումները, իհարկե, որոշ տեղերում ճշգրիտ չեն և չեն արտահայտում ՀՀ բոլոր քաղաքացիների կարծիքը, բայց միջինացված արդյունքը սա է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Այս պահի դրությամբ պատկերը հետևյալն է՝ 25%՝ Նիկոլ Փաշինյանին, 75%-ը չեն ցանկանում ընտրել Նիկոլ Փաշինյանին: Թվերը ներկայացված պայմանական են, բայց բուն մեխանիզմը նույնն է: Ունենք «նոլիկ» մի ապիկար անձնավորություն, որը երկիրը պարտության տանելուց հետո ուզում է ևս 5 տարով լինել երկրի ղեկավար, որը ունի 25 % աջակցություն, իսկ 75%-ը չեն աջակցում նրան»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Նա նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ վիճակ է տիրում 75%-ի մոտ:

«25%-ը չեն պատրաստվում գնալ ընտրության, 50%- գնալու են ընտրություններին, հետևաբար 25%-ը դուրս է գալիս և անգամ վիզուալ աճում է «նոլիկի» բաժինի, և «նոլիկի» տոկոսը դարձավ 33%, իսկ նրան դեմ քվեարկողները 67%»,- ներկայացրեց նա:

Վրթանեսյանը նշեց՝ ընտրություններում ներկայացված փոքր կուսակցությունները հատուկ ստեղծվել են ընդդեմ Փաշինյանի ձայները փախցնելու համար. «Ամենայն հավանականությամբ՝ այդ կուսակցությունները ԱԺ-ում չեն հայտնվելու, իրենք էլ են ձայն տանելու «նոլիկի» դեմ քվեարկող մարդկանցից»:

Վրթանեսյանը նշել է՝ այսօր իշխանական քարոզչության զգալի մասը ուղղված է նրան, որ հավասարության նշան դրվի Փաշինյանի և իր հակառակորդների միջև: «Ուղերձներով մարդկանց համոզում են, որ ընտրություննռրի չգնան, համոզում են, որ ձայները տան փոքր կուսակցություններին:»

Նա նշեց՝ ինչ է պետք անել, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի. «Անպայման պետք է գնաք ընտրությունների, ընտրեք այն կուսակցութուններից, որոնք մեծ է հավանակնությունը, որ կանցնեն ԱԺ և որոնք կոլիցիա չեն կազմի Փաշինյանի հետ»,- ասաց նա և նշեց, որ այդպիսի երկու դաշինք կա, որոնց անունները բոլորը գիտեն:

«Եթե մենք ուզում են երկիրն ազատագրել Նիկոլ Փաշինյանից, ապա պետք է ընտրենք այդ դաշինքներից մեկին»,- ասաց Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր