211652_close_icon
views-count3222 դիտում article-date 19:48 10-06-2021

Ես իրականությունն եմ ասում, ինչ-որ ասեմ, ոչ մեկը չի կարա հակադարձի. Ծառուկյանը՝ Տավուշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում:

Իջեւանում կայացած հանրահավաքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ առաջնահերթ խնդիրն այսօր սահմանների անվտանգությունն է. «Այսօր այդ հարցը այլ լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք եւ սահմանը պահեն հայ եւ ռոեւս զինվորները: Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարա շարժվի, բոլորս վստահ ենք, այդ ժամանակ լիարժեք անվտանգ կլինենք: Իսկ մինչեւ սահմանը չապահովենք, տնտեսական հեղափոխություն, տնտեսական զարգացում չի կարող լինել»,-ասաց նա:

Անդրադառնալով տնտեսության վիճակին, Ծառուկյանն ասաց. «Սահմանամերձ բնակիչներին պետք է հնարավորություններ, արտոնություններ տան: Եթե իմ կառույցների կառավարիչները կարողանում են քայլեր անել, հնարավորություն տալ, օրինակ, եթե իմ կառավարիչը խաղողի մթերման գործով զբաղվում է, խաղողագործներին  գարնանը ինքնարժեքով տրամադրում է դեղորայք, պարարտանյութ, շպալներ, ինչ-որ անհրաժեշտ է, իսկ աշնանը գալիս փակում է հոգ ու շնորհակալ, գնում է, հիմա պետությունը կարո՞ղ է կազմակերպել սահմանամերձ գոտում գյուղացիներին տրամադրել վառելիք, սերմ, մեխանիզմացիա, պարարտանյութ, իսկ վերջում էլ մարդու բերքն ընդունեն:

Գյուղնախարարությունը պետք է բացվի: Անծայրածիր անմշակ հողեր ունենք, սերմ տվող չկա, պարարտանյութ բերող չկա, մշակող չկա: Գյուղանախարարության կողքին պետք է լինեն 1-2 բանկեր, որոնք շատ ցածր տոկոսով պետք է սպասարկեն գյուղացիներին: Գյուղատնտեսական վարկերը այսօր 25 տոկոս է: Գյուղացին աշխատում է բանկերի համար»,-ընդգծեց Ծառուկյանը:

Նա նշեց, որ  պետք է մինչեւ 3 մլն դրամի հասնող վարկերը ներել ամբողջությամբ. «Ես իրականությունն եմ ասում, ինչ-որ ասեմ, ոչ մեկը չի կարող հակադարձել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր