211652_close_icon
views-count5061 դիտում article-date 19:37 10-06-2021

Սրանք ուղղակի արտահերթ ընտրություններ չեն, սա գոյապայքար է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դիրքը, և մեր ձեռքերում է ոչ թե զենքը, այլ՝ քվեաթերթիկը. Աղվան Հովսեփյան

Tert.am-ը գրում է. Հիշեցի մի դեպք, երբ ես գլխավոր դատախազ էի և գործ էի զեկուցում պարոն Քոչարյանին, որը նախագահ էր այդ ժամանակ, բանտում կար մի քանի սպանությունների համար ցմահ դատապարված մեկը, որը անընդհատ դիմումներ էր գրում: Այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Հերթական զեկույցներից մեկի ժամանակ նախագահը հարցրեց՝ դուք ուսումնասիրե՞լ եք այդ մարդու բողոքները, ես էլ պատասխանեցի՝ պարոն նախագահ, այդ մարդը մի քանի մարդ է սպանել ու նստած է բանտում, դիմումներն էլ ստուգել ենք: Ուշադրություն դարձրեք, թե ինչ պատասխանեց նախագահը, ես սա պատմել եմ միջազգային կառույցներում և նա ասեց՝ «Աղվան, դու գլխավոր դատախազ ես, ինքը քեզ համար մարդասպան է, բայց ես այս երկրի նախագահն եմ ու նա իմ երկրի քաղաքացին է, ես նրա շահերը նույնպես պաշտպանում եմ»»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

ՀՀ նախկին գխավոր դատախազը նշեց՝ սա ուղղակի արտահերթ ընտրություններ չեն, սա գոյապայքար է, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դիրքը և մեր ձեռքերում է ոչ թե զենքը, այլ քվեաթերթիկը, որը հենց մեր զենքն է:

«Պարոն նախագահ, ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը, ես վստահ եմ դրանում: Մենք միշտ հպարտացել ենք մեր ճակատամարտով, Բաշ-Ապարանի ճակատամարտով, հպարտացել ենք, որովհետև թուրքը չի կարողացել գնալ ու միանալ հարավից եկող ջոկատներին և մտնել Երևան, Ապարանում որոշվեց ճակատամարտի ելքը, Ապարանում որոշվեց մեր պետականության սկիզբը, ես համաձայն եմ, որ սա ընտրություն չէ, սա գոյապայքար է»,- դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր