211652_close_icon
views-count2388 դիտում article-date 19:31 10-06-2021

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Բելառուսին հեռացնել միջազգային մրցաշարերից

Եվրախորհդարանը Եվրամիության Խորհրդին կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ:
 
Այս մասին նշված է բանաձևի նախագծում, որը կապված է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքի հետ:
 
Եվրապատգամավորները հանդես են եկել Բելառուսին միջազգային մարզական կազմակերպություններից հեռացնելու օգտին՝ ներառյալ Միջազգային օլիմպիական կոմիտեն, և դադարեցնել երկրի ազգային թիմերի մասնակցությունը բոլոր մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, ներառյալ՝ Տոկիոյի օլիմպիական խաղերը, ինչպես նաև ակումբային մրցաշարերը:
 
Բանաձևը խորհրդակցական բնույթ է կրում և պարտադիր չէ կատարման համար:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսում ձերբակալվել էր ընդդիմադիր Nexta տելեգրամ-ալիքի գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:
 
Նա Ryanair ավիաընկերության ինքնաթիռով Աթենքից ուղևորվում էր Վիլնյուս: Պայթուցիկի մասին ահազանգի պատճառով ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում, որտեղ էլ Պրոտասևիչին ձերբակալել էին:

Նմանատիպ նյութեր