211652_close_icon
views-count1381 դիտում article-date 18:46 10-06-2021

Զերծ ենք մնում արտահերթ ընտրություններին մասնակցությունից, որով կնպաստեինք ձայների որոշակի «փոշիացմանը. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

«Ժողովրդավարականհամախմբում» կուսակցության  կոչը համաքաղաքացիներին.
 
Սիրելի հայրենակիցներ,
 
ինչպես գիտեք «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը չի մասնակցելու ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս որոշումը պայմանավորված է եղել 2 հիմնական գործոններով.
  1. կուսակցությունը, լինելով նորաստեղծ, դեռևս գտնվում է կայացման և ինստիտուցիոնալացման փուլում, իսկ ընտրություններին մասնակցությունն առանց նվազագույն անհրաժեշտ կայացվածության կլիներ ինքնանպատակ,
  2. հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունն ու գոյաբանական աննախադեպ մարտահրավերները, ինչպես նաև այս պահին իրատեսական չհամարելով ԱԺ անցնելու համար անհրաժեշտ անցողիկ նվազագույն շեմի հաղթահարումը` զերծ ենք մնում արտահերթ ընտրություններին մասնակցությունից, որով կնպաստեինք ձայների որոշակի «փոշիացմանը»։
 
Նախընտրական շրջանում անելիքների մասին
 
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես փաստելով, որ ՀՀիշխանությունները, ունենալով ինքնության խորքային ճգնաժամ և լինելով անկարողունակ երաշխավորելու ՀՀ-ի նվազագույն անվտանգությունն ու հանրայինշահը, փաստացի վերածվել են ազգային անվտանգության հիմնական և գլխավոր սպառնալիքի։
 
Իշխանության կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով, երբ առավել քան երբևէ վտանգված է ոչ միայն բնակչության ֆիզիկական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու պետականությունը, այլ նաև աննախադեպ մարտահրավերներ են նետված հոգևոր անվտանգությանն ու հայկականությանն ընդհանրապես, քաղաքական չեզոքության պահպանման որևիցե ձև արդարացված լինել չի կարող։ Անհրաժեշտ է գիտակցել, որ սա այլևս ոչ թե լոկ քաղաքական, այլ նաև քաղաքակրթական և գոյաբանական գործընթաց է, որով անմիջականորեն պայմանավորված է մեր լինելիությունը։

Բացի այդ, այս գործընթացն ունի կենսական նշանակություն, քանի որ թվարկված սպառնալիքներից բացի, իշխանության վերարտադրությունը նաև միջազգային հանրության շրջանում կլեգիտիմացնի ինչպես պատերազմի հետևանքները, այնպես էլ ՀՀ կենսական շահերին էականորեն հակասող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացումը:

Հարգելի հայրենակիցներ, միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ակտիվորեն մասնակցում է նախընտրական գործընթացներին, ինչի շրջանակներում փորձ է անում հանրության հնարավորինս լայն շրջանակներին համակողմանի ներկայացնել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը՝ միևնույն ժամանակ զերծ պահելով քաղաքացիական բախման տանող ցանկացած գործողությունից: 

«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության կենտրոնական գրասենյակ

Նմանատիպ նյութեր