211652_close_icon
views-count1287 դիտում article-date 16:32 10-06-2021

Դատախազությունը հանձնառու է ընտրությունների օրինականությունըապահովելու հարցում. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործըթնացը դիտարկման ենթարկելու նպատակով: 

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազն ընտրությունների ընթացքի վերահսկելիության մակարդակի բարձրացման տեսանկյունից կարևոր է համարել արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԱՊՀ դիտորդական խմբի ներկայությունն ու մասնակցությունը: Նա հավելել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում և նշել է այդ նպատակով վերջին շրջանում իրականացված ակտիվ նախաձեռնողական աշխատանքը, ներկայացրել մինչ այս պահը առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, դրանցով իրականացվող ստուգողական աշխատանքների, քրեական վարույթների շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները:Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր իրավախախտումների դեմ համակարգված պայքարի ընթացիկ արդյունքներին, այս ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

Արթուր Դավթյանը դիտորդական խմբին առաջարկել է իրենց առաքելության շրջանակում ցանկացած առերևույթ հանցավոր իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ, տվյալներ ստանալու դեպքում դրանք փոխանցել Դատախազությանը՝ հավաստիացնելով, որ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն անխափան կերպով ապահովում է բոլոր հաղորդումների պատշաճ ստուգումը:

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը նշել է, որ իրենց գործունեությունն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը, ինչի նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի դիտորդների հիմնական մասը: Նա փոխանցել է տեղեկատվության փոխանակման միջոցով ՀՀ դատախազության հետ համագործակցելու  դիտորդական առաքելության շահագրգռությունը:

Այս առումով հանդիպման արդյունքում ձեռք են բերվել շփումներն աշխատանքային կարգով շարունակելու պայմանավորվածություններ: 

Նմանատիպ նյութեր