211652_close_icon
views-count1846 դիտում article-date 14:29 10-06-2021

Ինչո՞ւ չեն ստորագրել ԱԳՆ միակ փոխնախարարի ազատման դիմումը. Ավինյանի պարզաբանումը

Ինչ է կատարավում ԱԳՆ-ում, ինչու է ղեկավար կազմն ամբողջությամբ հրաժարական տվել ու ինչու չի բավարարվել միայն փոխնախարար Արմեն Ղևոնդյանի դիմումը, News.am-ը։

Այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուռ լսեց, հետո հայտարարեց, որ բոլոր հարցերի պատասխանները ժամանակին կհնչեն:

Ավինյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ ԱԳՆ-ում անիշխանություն է, կառույցն անգործունակ է դարձել հրաժարականների արդյունքում:

Հարցին, թե ինչու Արմեն Ղևոնդյանի հրաժարականի դիմումը չի բավարարվել, Ավինյանն ասաց, որ չի կարող ԱԳՆ-ն մնալ առանց որևէ պաշտոնակատարի:

Նմանատիպ նյութեր